-
Երեկո` նվիրված Ռումինիայում հայկական ժառանգությանը
1 April, 2013 Intalniri
-
17:15, 21 Մարտ, 2013
ԲՈՒԽԱՐԵՍՏ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեկ Բուխարեստի Հայոց միության մշակույթային կենտրոնում ռումինահայ հրապարակախոս Պետրոս Խորասանջյանը (BedrosHorasangian) հրավիրել էր հերթական բանավեճ-զրույցի, այս անգամ` «Ռումինահայերի գեղարվեստական եւ մշակույթային ավանդը» խորագրով: Հիմնական բանախոսն էր դոկտոր Վլադ Պետրոսը (VladBedros), ով ներկայացրեց իր «Հայկական մշակույթային ժառանգությունը Ռումինիայում. Աքսորի կարոտի եւ մշակութային ինտեգրման միջեւ» աշխատությունը, ստեղծման շարժառիթները եւ հայկական ինքնության փնտրտուքները: Երեկոյի հատուկ հյուրն էր Հարավարեւելյան Եվրոպական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, հայտնի բյուզանդագետ եւ բալկանագետ դոկտոր, պրոֆեսոր Նիկոլաե Շերբան Տանաշոկան (Nicolae-ȘerbanTanașoca): Վերջինս, խոսելով ռումին իրականության մեջ ազգային փոքրամասնությունների դերի մասին, հատկապես նշեց հայերի մեծ ավանդը ռումինական պետականաշինության, գիտության, մշակույթի, արվեստի եւ ռազմական բնագավառներում:
Երեկոյին ներկա էին նաեւ Ռումինահայ թեմի առաջնորդ Տաթեւ Եպիսկոպոս Հակոբյանը եւ դեսպան Համլետ Գասպարյանը:
armenpress.com
Recent Comments