-
Ռումին հայտնի երաժիշտները Բուխարեստի Հայոց մշակութային տան հյուր
3 April, 2013 Eveniment
-
17:38, 2 Ապրիլ, 2013
ԲՈՒԽԱՐԵՍՏ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած ուրբաթ` մարտի 29-ին, Բուխարեստի Հայոց միության մշակութային կենտրոնի հյուրերն էին ռումին հայտնի երգիչ Գրիգորե Լե շեն եւ կոմպոզիտոր Միհաելա Ոսկանյան: Երեկոն վարող հրապարակախոս Պետրոս Խորասանջյանը (Bedros Horasangian) առաջարկել էր ինքնության վերաբերյալ հերթական բանավեճի նյութը` երաժշտության եւ խոսքի դիալոգի միջոցով: Երկու երաժիշտներն էլ իրենց արվեստում դիմում են հնչյունի եւ մեղեդու նախնական` ծիսական ակունքներին, ժողովրդական մեկնաբանություններին: Երկուսն էլ ծանոթ են հայկական երաժշտական հարուստ մշակույթին եւ իրենց ստեղծագործություններում ու կատարումներում օգտագործում են դրանց տարրերը: Մասնավորապես, Միհաելա Ոսկանյանը գրել է «Հայկական փոխազդեցություններ» մեցցո-սոպրանոյի, կլարնետի եւ լարային քառյակի համարգործը:
Գրիգորե Լե շեն իր խոսքին զուգահեռ կատարեց ժողովրդական երգերից կտորներ, ցուցադրվեցին հատվածներ Միհաելա Ոսկանյանի սիմֆոնիկ-պարային ստեղծագործություններից:
Միհաելա Ոսկանյանը ռումին երիտասարդ սերնդի կոմպոզիտորներից է, Բուխարեստի կոնսերվատորիայի դասախոս, արժանացել է ռումինական եւ միջազգային մի շարք մրցանակների: Նա գրել է գործիքային, կամերային, երգչախմբային եւ սիմֆոնիկ գործեր, ֆիլմերի համար երաժշտություն, բալետ: Միհաելան հայկական ազգանունը վերցրել է ամուսնուց` ռումինահայ հայտնի պետական-քաղաքական գործիչ եւ գրող, այժմ Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանից:
Գրիգորե Լե շեն հայտնի ժողովրդական կատարող է, Բուխարեստի համալսարանի եւ կոնսերվատորիայի դասախոս: Նրա երգացանկը կազմված է տրանսիլվանյան հին մեղեդիներից ե ւանխառն ֆոլկլորից:
Դիտվել է 92 անգամ
armenpress.am
Recent Comments